ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ / ԲՈԼՈՐ ԱՈՒԴԻՈ ԲԼՈԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ / AUDOO-ն՝ Armenia Digital Awards 2024-ի հաղթողների շարքում է

02.10.2024

AUDOO-ն՝ Armenia Digital Awards 2024-ի հաղթողների շարքում է

Էլեկտրոնային կոմերցիայի և թվային մարքեթինգի ասոցիացիան, E-Commerce & Digital Marketing Association (ECDMA) հայտարարել են Armenia Digital Awards 2024 մրցանակաբաշխության՝  

հաղթողներին: 

Միջոցառում, որն ընդգծում է թվայնացման և տրանսֆորամցիայի կենսական նշանակությունը Հայաստանի արագ զարգացող տնտեսության մեջ։

Մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին Radisson Blu Yerevan-ում, համախմբել է ոլորտի ավելի քան 100 առաջատարների, մասնագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ ներկայացնելու երկրի թվային ոլորտը փոխող նորարարական նախագծերը: Այս դարաշրջանում, երբ թվային տրանսֆորմացիան առանցքային դեր է խաղում տնտեսական աճի և գլոբալ մրցունակության մեջ, Armenia Digital Awards-ը նպատակ ունի ավելի խորը ընդգծել թվայնացման կարևորությունը, ստեղծել հարմար ծառայություններ հաճախորդների համար և պարգևատրել նրանց, ովքեր չեն վախենում իրենց մրցակիցների հետ համեմատություններից:

Հաղթողների ամբողջական ցուցակը

«Լավագույն կայք» անվանակարգ

  • Տարվա լավագույն կայք՝  hyurservice.com
  • Լավագույն թվային նորարարություն» անվանակարգ HR նորարարության լավագույն հարթակ՝ E-HR.am

    • Լավագույն կայք ֆինանսական ծառայությունների ոլորտում՝ 
      • Ardshinbank.am
      • Evoca.am
    • Մարքեթինգի գործակալության լավագույն կայք՝ skill.am
    • Թվային մարքեթինգի գործակալության լավագույն կայք՝ Makeitreal.agency
    • Լավագույն ստեղծագործական պորտֆոլիոյի կայք՝  Axelmondrian.com
    • Լավագույն նորարարական գովազդային լուծում ՝ 8K.am
    • Լավագույն կայք կրթության ոլորտում՝ Ազատագրված.դպրոց
    • Լավագույն կայք բնապահպանական իրազեկման ոլորտում՝ GreenGreen.am

    «Թվային մարքեթինգային արշավ» անվանակարգ

     AMIO ERA – Սոցիալական պատասխանատվության ծրագիր Amio Bank-ից

    «Այո, սիրելիս, ներդրում կատարիր Cube-ում» AMCG գործակալությունից

    Amio Bank՝ Արհեստական բանականություն և իրավիճակային մարքետինգ սոցիալական մեդիայում

    DANZ Chill Out Axelmondrian-ից

    «Լավագույն բջջային հավելված» անվանակարգ

      • Տարվա լավագույն բջջային հավելված՝ AMIO Mobile
      • Վճարումների լավագույն բջջային հավելված ՝ EasyWallet
        • EvocaTOUCH
        • Ardshinbank
      • Լավագույն բարեգործական և սոցիալապես նշանակալի բջջային հավելված՝ IMAST
      • Լավագույն բջջային հավելված մեդիայի և ժամանցի ոլորտում՝ Radio Van

        Սոցիալական մեդիայի լավագույն օգտագործումը

      • Նորությունների լավագույն Telegram-ալիք՝ Կյանքը Հայաստանում (livinginarmenia)
      • Թվային մարքեթինգի վերաբերյալ YouTube-ի լավագույն փոդքաստը՝ Smartology
      • Telegram-ի լավագույն նորարար օգտագործումը՝ Yerevan Coffee Bot (yvncoffeebot)
      • Մարքեթինգային նորությունների լավագույն Telegram-ալիքը՝ Marketing in Armenia (armcreatives)
      • Լավագույն Telegram-ալիք լայֆսթայլի ոլորտում՝ Երևան (yerevanch)
      • Լավագույն սպորտային էջ Instagram-ում՝ Skate Lessons SLAM
      • Լավագույն կորպորատիվ ֆեյսբուքյան էջ՝ EasyPay
      • Լավագույն Telegram-ալիք կյանքի անսպասելի թարմացումների վերաբերյալ՝ Armenia Blackouts
      • Լավագույն YouTube ալիք՝ Radio Van

        «Լավագույն թվային նորարարություն» անվանակարգ

      • HR նորարարության լավագույն հարթակ՝ E-HR.am
      • Լավագույն նորարարությունը մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում՝ AETIS
      • Լավագույն նորարարական գովազդային լուծում ՝ 8K.am
      • Լավագույն նորարարությունը աուդիո մարքեթինգում . AUDOO

        Լավագույն Q-Commerce ծառայություն

        • Յանդեքս

        Լավագույն թվային մասնագետ (ժյուրիի քվեարկություն)

      • Թվային մարքեթինգի լավագույն մասնագետ .
          • Միլենա Սարգսյան 
          • Տատյանա Սոկոլովա

          Լավագույն մեդիա կայք (հանրային քվեարկություն)

        • 1in.am
        • A1plus.am
        • Armenpress.am
        • Aysor.am
        • azatutyun.am
        • b24.am
        • news.am
        • newsarmenia.am
        • NT.am
        • Panorama.am

          Լավագույն պետական թվային ծառայություն (հանրային քվեարկություն)

        • Roadpolice.am
        • Workpermit.am
        • E-draft.am
        • Migration.e-gov.am

          Ընտրության գործընթացը և ժյուրին

          Հաղթողների ընտրության գործընթացը բաղկացած է եղել երեք փուլից՝ առաջադրման փուլ, հանրային քվեարկություն և ժյուրիի քվեարկություն: Իրական մասնակցությունն ապահովելու նպատակով հանրային քվեարկությունը վավերացվել էր հայկական հեռախոսահամարներով: Վերջնական արդյունքները միջինացվել են հանրության և ժյուրիի քվեարկության արդյունքների հիման վրա, ընդ որում անվանակարգերի մեծ մասում, հասարակական կարծիքը հիմնականում համընկել էր ժյուրիի որոշումների հետ: «Լավագույն մեդիա կայք» և «Լավագույն պետական թվային ծառայություն» անվանակարգերը որոշվել են բացառապես հանրային քվեարկությամբ՝ հաշվի առնելով հանրային կարծիքը: «Լավագույն թվային մասնագետ» անվանակարգը գնահատվել է բացառապես ժյուրիի կողմից. հաշվի առնելով հաղթողների վարպետությունը և արհեստավարժությունը՝ հաստատված ոլորտի մասնագետների կողմից:

          Ժյուրի

          Ժյուրիի 88 անդամներից կազմված փորձագիտական խումբը ներառում էր թվային մարքեթինգի, էլեկտրոնային կոմերցիայի, թվային տրանսֆորմացիայի մասնագետներին և ոլորտի առաջատարներին: Ժյուրիի ամբողջական ցանկը հասանելի է միջոցառման կայքում։

           «Մենք իսկապես ուրախ ենք նշել «Armenia Digital Awards 2024»-ին ներկայացված ակնառու նախագծերը: Այս մրցանակաբաշխությունը ոչ միայն լավագույնների մրցանակ է, այլ նաև բացառիկ հնարավորություն զարգացնելու մի պրոֆեսիոնալ համայնք, որը համախմբում է այն մասնագետներին, որոնք ունակ են ոլորտը փոխելու դեպի լավը: Հայաստանի շուկայի փոքր չափսերի պատճառով խոշոր շուկաներում առկա ոչ բոլոր լուծումներն են հնարավոր այստեղ իրագործել։ Այդ պարագայում առավել հետաքրքիր է հետևել, թե ինչպես են այս պայմաններում ընկերությունները զարգանում, ցուցաբերում հնարամտություն և գտնում ոչ ստանդարտ մոտեցումներ։ Վստահ եմ, որ մենք զգալի ներդրում ունենք թվային ծառայությունների զարգացման արագացման գործընթացում, և շուտով կտեսնենք այն իրական փոփոխությունները, որոնք դրական ազդեցություն կունենան մարդկանց կյանքի վրա։ Ես իմ կողմից միշտ պատրաստ եմ ջանքերս գործադրել՝ աջակցելու այս վերափոխմանը»,- ասել է ECDMA-ի նախագահ Եվգենի Միշչենկոն։


        Այլ Նյութեր

        Հաղթող անվանակարգում
        Լավագույն նորարարություն աուդիո շուկայավարման ոլորտում
        ԼԱՎԱԳՈՒՅՆ B2B ՆԱԽԱԳԻԾ

        ՀՀ, ք․Երևան, 0001, Հանրապետության 22

        ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵՔ ՄԵՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ